ԳԳոհար Սարգսյան

Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ծովինար Համբարձումյանին Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»,- ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նախագահի հրամանագրերից մեկով էլ Արմեն Եդիգարյանը հետ է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում