ՄՄարիամ Մխիթարյան

Լուկաշենկոն որոշել է առաջադրվել 2025 թվականին կայանալիք նախագահի ընտրությունում

Լուկաշենկոն որոշել է առաջադրվել 2025 թվականին կայանալիք նախագահի ընտրությունում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է 30 տարի, հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2025 թվականի հունվարին կայանալիք նախագահի ընտրությունում։ Այս մասին նա ասել է ռուսական պետական ​​«Ռոսիա 1» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Բելառուսի Սահմանադրությունը նրան չի արգելում դա անել, և մեկնաբանների մեծ մասը միակարծիք է, որ Լուկաշենկոն մտադիր չէ հրաժարվել իշխանությունից:

Նախորդ՝ 2020 թվականի օգոստոսի ընտրությունը տեղի է ունեցել անկախ Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ակցիաների և դրա մասնակիցների ու ընդդիմության ներկայացուցիչների դեմ ռեպրեսիվ արշավի ֆոնին։

2001 թվականից ի վեր միջազգային հանրությունը չի ճանաչում Բելառուսի ընտրական գործընթացը որպես ազատ և արդար։

Չնայած պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականին Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ընտրողների 80%-ի աջակցությունը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և աշխարհի մի շարք այլ երկրներ չեն ճանաչել այդ արդյունքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում