ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Ղրղզստան

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Ղրղզստան

Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովի հետ։

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2025 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում