ՄՄարիամ Մխիթարյան

Վեդանտ Պատելը՝ BRICS-ին անդամակցելու Թուրքիայի մտադրության մասին

Վեդանտ Պատելը՝ BRICS-ին անդամակցելու Թուրքիայի մտադրության մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է BRICS-ին անդամակցելու Թուրքիայի մտադրությանը: Լրագրողի հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի գործընկերը կարո՞ղ է անդամակցել BRICS-ին, և արդյոք պետքարտուղարությունն այդ կապակցությամբ ունի՞ դիրքորոշում, Պատելը պատասխանել է.

«Ո՛չ, սա հարց է, որը պետք է քննարկեք մեր թուրք գործընկերների հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր և կենսական դաշնակիցն է, և, ինչպես ասացի, մենք կարծում ենք, որ երկրներն ի վիճակի են ինքնուրույն որոշել իրենց արտաքին քաղաքականությունը և ընտրել այն երկրներն ու խմբավորումները, որոնց հետ համագործակցելու են»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում