ԼԼիլիթ Ասատրյան

Չենք քննարկել. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման ենթակա հաջորդ հատվածի հարցի մասին

Չենք քննարկել. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման ենթակա հաջորդ հատվածի հարցի մասին

1975 թվականի քարտեզ ասելով մենք ինչ ենք հասկանում, առիթ ունեցել եմ դրա մասին խոսել, այսօր էլ ենք խոսել, դա գլխավոր շտաբի քարտեզներն  են, որոնք կազմվել են 1974-78 թվականներին և 1979 թվականին մտել են ուժի մեջ: Բայց դրանից՝  դրանք միակ քարտեզները չեն, որոնք պետք է օգտագործել, և կամ կարծում եմ՝ կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները այդ քարտեզում չկան: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պայմանավորվածություն կա, թե հաջորդը որ հատվածից է սահմանազատում իրականացվելու՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ չկա: «Չենք քննարկել: Իհարկե շատ կարևոր հարց է, բայց ինչո՞ւ չենք քննարկել, որովհետև պայմանավորվածությունը համատեղ գործունեության ընթացքում հետևյալն է եղել, որ այս փուլում կանոնակարգը կանցկացնենք ներպետական ընթացակարգերով, ընդունվելուց հետո կփոխանակվենք ծանուցումներով, որից հետո կհանդիպենք, որովհետև հանդիպումները պարտադիր են, որ որոշենք հետագա ընթացքը, և կքննարկենք հետագա հատվածների հարցը: Երբ գործընթացն ավարտվի, կպայմանանավորվենք, և ձեզ էլ կտեղեկացնենք»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում