ԳԳոհար Սարգսյան

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում․ Nissan-ը բախվել է կայանած KamAZ-ին

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում․ Nissan-ը բախվել է կայանած KamAZ-ին

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1965 թ.) բախվել է կայանած KamAZ մակնիշի ավտոմեքենային։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդ Հ. Ե.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում