ԼԼիլիթ Ասատրյան

Վասիլիս Մարագոսը և 14 դեսպան այցելել են Վանաձոր

Վասիլիս Մարագոսը և 14 դեսպան այցելել են Վանաձոր
Այսօր Վանաձորում էին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ։ Այդ մասին ասված է Վանաձորի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում:
 
«Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի պաշտոնյաներ։
 
 
Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է Եվրոպական միության և առանձին երկրների հետ Վանաձորի հաջողված համագործակցության մասին։ Արկադի Փելեշյանը հատուկ ընդգծել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը մի շարք ձեռքբերումներ է ունեցել։
 
Ելույթ է ուեցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով գործընկերության և առաջընթացի մասին։
 
Պաշտոնական ելույթներից հետո ներկաներին ցուցադրվել է ավտոբուսների տոմսավավերացման համակարգը։
 
Պատվիրակության այցը կշարունակվի Լոռու մարզի այլ համայնքներում»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում