ԳԳոհար Սարգսյան

Սեբաստիան Լըկորնյուն ու Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության ընթացքին և փոխգործակցության խորացման հեռանկարներին

Սեբաստիան Լըկորնյուն ու Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության ընթացքին և փոխգործակցության խորացման հեռանկարներին

Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի ԶՈՒ նախարարն ու Հայաստանի դեսպանը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության ընթացքին և փոխգործակցության խորացման հեռանկարներին, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ առաջիկայում ծրագրված Ֆրանսիա այցի օրակարգին։ Դեսպան Տոլմաջյանն իր երախտագիտություն է հայտնել նախարար Լըկորնյուին Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման և պաշտպանական համագործակցության ընդլայնման հարցում նրա սկզբունքային հանձնառության և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար։

Հանդիպման ավարտին նախարար Լըկորնյուն Հասմիկ Տոլմաջյանին պարգևատրել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության «Ազգային պաշտպանության» ոսկե մեդալով` Ֆրանսիայում դիվանագիտական գործունեության ընթացքում նշանակալի ձեռքբերումների և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում