Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին

ՄՄարիա Գաբրիելյան

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցում՝ վարձակալական հիմունքներով տրամադրվող գրասենյակային տարածքում, գործում է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ Հայկ Մկրտչյանը.

«Ձեռնարկվեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր եղավ պարզել նշված զանգերի կենտրոնի բուն գործունեությունը: Կենտրոնի անձինք ինտերնետային հեռախոսազանգեր էին հաստատում օտարերկյա քաղաքացիների հետ և, չարաշահելով նրանց վստահությունը, հափշտակում էին գումարներ: Ընդ որում՝ ենթադրյալ հանցավոր գործունեություն ծավալող անձինք տուժող քաղաքացիներին ներկայանում էին թե՛ որպես իրավաբանական ծառայություն մատուցող, թե՛ որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչ»:

Զանգերի կենտրոնի թիրախում էին հայտնվում բացառապես օտարերկրյա քաղաքացիներ, հատկապես նրանք, ովքեր արդեն իսկ դարձել էին խարդախության զոհ: Ձեռք բերելով անհրաժեշտ տեղեկություններ` կապ էին հաստատել տուժած անձանց հետ, ներկայացել իրավապահ գերատեսչության աշխատակից ու իրավաբանական ծառայություն մատուցող կազմակերպության անդամ, հայտնել, թե իբր իրենց կազմակերպությունն իրականացնում է հափշտակված ֆինանսական միջոցների բռնագանձման և վերադարձի գործընթաց, և դրա համար տուժած անձինք պետք է վճարեն տարաբնույթ միջնորդավճարներ:

Ստացված տեղեկությունների ուսումնասիրությամբ պարզվել են հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունը, դերային բաշխման մեխանիզմը, հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունները:

Մինչ ոստիկանները ստուգում ու ճշտում էին ստացված տեղեկությունները, կազմակերպության ղեկավարները հանցավոր գործունեության բացահայտումը կանխելու նպատակով գրասենյակը տեղափոխում են Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի բազմաֆունկցիոնալ մի շինության 4-րդ հարկ:

«Ունենալով ամբողջ տեղեկատվությունը` մեր կողմից հաղորդում ներկայացվեց Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ»,- ասում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:

Քրեական վարույթի շրջանակում իրավապահների համատեղ գործողություններն իրականացվեցին հնարավորինս արագ: Խուզարկությունը կեսգիշերից քիչ անց կատարելու որոշման պատճառներից մեկն էլ այն էր, որ ժամային գոտիների տարբերությունը հաշվի առնելով` հանցավոր կազմակերպության անդամները օտարերկրացի պոտենցիալ տուժողների հետ կապ էին հաստատում հենց գիշերը: Եվ սա իրավապահների գործողություններն արագացնելու միակ պատճառը չէր:

Ներկայացնում է ՔԿ ՀԿԳ վարչության քննիչ Միլենա Մանուկյանը. «Ամբողջացնելով ոստիկանությունից ստացված տվյալները, ինչպես նաև քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, հասկանալով, որ նշված վարույթով հապաղում թույլ տալ չի կարելի, քանի որ յուրաքանչյուր հապաղած օր իր հետ բերելու է նորանոր տուժողների, հոկտեմբերի 12-ին ոստիկանության հետ համատեղ իրականացրեցինք խուզարկություն հանցավոր գործունեություն ծավալող հասցեում: Հայտնաբերվեցին քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք ապացույցներ, մասնավորապես` էլեկտրոնային ապացույցներ, ինչպես նաև քրեական վարույթով հնարավոր տուժողների և ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների վերաբերյալ տվյալներ»:

Խուզարկության արդյունքում և հետագա գործողություններով պարզվեց նաև, որ հանցավոր կազմակերպությունը հարկային մարմիններից թաքցրել է իրական գործունեության տեսակն ու եկամուտների չափը, որով խուսափել է հարկային մի շարք վճարումներից` պետությանը պատճառելով նյութական վնաս:

Ներկայումս ոստիկանությունն ակտիվ համագործակցում է օտարերկրյա իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են»:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում