ՄՄարիամ Մխիթարյան

Հռոմը դադարեցրել է Իսրայելին զենքի վաճառքի լիցենզիաների տրամադրումը

Հռոմը դադարեցրել է Իսրայելին զենքի վաճառքի լիցենզիաների տրամադրումը

Իտալիան կասեցրել է Իսրայել զենքի արտահանման լիցենզիաների տրամադրումը՝ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում գործողության մեկնարկից հետո՝ հայտարարել է Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջիա Մելոնին։

«Գազայի հատվածում իսրայելական օպերացիայի մեկնարկից հետո իտալական իշխանություններն անմիջապես կասեցրել են Իսրայել ռազմական նյութերի արտահանման լիցենզիաների տրամադրումը: Հոկտեմբերի 7-ից հետո կնքված ոչ մի պայմանագիր չի իրականացվել»,- հայտարարել է Մելոնին՝ ելույթ ունենալով Սենատում: Նրա խոսքով՝ «մատակարարումներ չեն կարող լինել, քանի դեռ առկա է այդ սպառազինության օգտագործման ռիսկը ներկայիս ճգնաժամի պայմաններում»:

Վարչապետը հիշեցրել է, որ Իտալիայի դիրքորոշումը լիցենզիաների ամբողջական արգելափակման վերաբերյալ ավելի կոշտ է, քան Ֆրանսիայինը, Գերմանիայինը և Մեծ Բրիտանիայինը։ «Նրանք շարունակում են դիտարկել նոր լիցենզիաների իրականացման հնարավորությունը, իսկ մենք արգելափակել ենք ամեն ինչ ամբողջությամբ», - նշել է նա։

Մելոնին հայտնել է նաև, որ մտադիր է շուտով այցելել իտալացի խաղաղապահներին Լիբանանում։ Այդ երկրի հարավում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահ առաքելությանը մասնակցում է մոտ հազար իտալացի զինվորական։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում