ԼԼիլիթ Ասատրյան

Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին

Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին Ժնևում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային ու քննարկել հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացի վերջին զարգացումներն ու ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը հարատև խաղաղության հասնելու հարցում:

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին և երկկողմ համագործակցության այլ հարցերի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում