ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Washington Post

Իսրայելը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Washington Post

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է, որ հարվածելու է իրանական ռազմական օբյեկտներին, ոչ թե նավթային կամ միջուկային՝ գրում է Washington Post-ը։

Ըստ պարբերականի՝ դա ենթադրում է ավելի սահմանափակ պատասխան հարված՝ ուղղված լայնածավալ պատերազմի կանխմանը։

Վերլուծաբանները մտավախություն ունեին, որ հարձակումն իրանական նավթային օբյեկտների վրա կարող է առաջացնել աշխարհում էներգակիրների գնաճ, իսկ միջուկային օբյեկտների վրա հարձակումը՝ հրահրել հետագա էսկալացիա և ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ՝ նշում է  Washington Post-ը։ Բայդենն ավելի վաղ Իսրայելին կոչ էր արել «մտածել այլ տարբերակների մասին»։

Վաշինգտոնում աղբյուրը WP-ին հայտնել է, որ Իսրայելի հարվածն Իրանին նախատեսված է նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ։ Եթե ​​Իսրայելը չպատասխանի իր տարածքի զանգվածային հրթիռակոծմանը, Թեհրանը դա կարող է մեկնաբանել որպես թուլության նշան, գրում է թերթը։ Բացի դրանից՝ Միացյալ Նահանգների հետ խորհրդակցությունների արդյունքում Իսրայելը հայտարարել է, որ գործողությունները Լիբանանում կդադարեցնի «առաջիկա շաբաթների ընթացքում»՝ հաղորդում է պարբերականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում