ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի ավագանին նոր անդամներ ունի

Երևանի ավագանին նոր անդամներ ունի

Համաձայն «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած տեղեկատվության՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը: Այդ մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Համաձայն ԿԸՀ 2024 թվականի սեպտեմբերի 11-ի արձանագրության՝ Երևանի ավագանու «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուներ Լուսինե Բադալյանին և Դիանա Ալեքյանին: Դիանա Ալեքյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Հանրայն ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով ավագանու անդամի իր լիազորությունները:

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Իսոյանին: Վահագն Իսոյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Համաձայն ԿԸՀ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի արձանագրության՝ լիազորորությունները դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Մուշեղ Հակոբյանին»,- տեղեկացրեց Տիգրան Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում