ԿԿարմեն Ղուկասյան

Ազդարարելու ենք նոր սպորտային նախագծի կառուցման սկիզբը. Տիգրան Ավինյան

Ազդարարելու ենք նոր սպորտային նախագծի կառուցման սկիզբը. Տիգրան Ավինյան

Ուզում եմ շնորհավորել բոլորիս Երևան քաղաքի ծննդյան կապակցությամբ: Այսօր Երևանը դառնում է 2806 տարեկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում անցկացվելիք տարաբնույթ միջոցառումները։

Քաղաքապետի խոսքով՝ այսօր մայրաքաղաքում ունենալու ենք բազմաթիվ միջոցառումներ՝ Սախարովի հրապարակում կանցկացվեն սպորտային միջոցառումներ, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ էստրադային համերգ, Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ՝ ելույթ կունենան Արտո Թունջբոյաջյանը, Տիգրան Համասյանը:

Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ, նաև կանցկացվի գարեջրի փառատոն: Այս ամենը ժամը 21:00-ին ամփոփվելու է Հանրապետության հրապարակում տոնական համերգով: 

«Իսկ հիմա մենք գնալու ենք ևս մեկ սպորտային միջոցառման Հրազդանի կիրճում, որտեղ ազդարարելու ենք նոր սպորտային նախագծի կառուցման սկիզբը»,- տեղեկացրեց Երևանի քաղաքապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում