ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից զինվոր է զոհվել

ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից զինվոր է զոհվել

Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,  20-ամյա Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Ի դեպ, մարտի 30-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, թե Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետեւանքով հայկական կողմից հինգ զինծառայող է զոհվել:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում եւ հակառակորդի քարոզչական վառ երեւակայության արդյունք են: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում շարունակում են տիրապետել իրադրությանը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում