ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան կսահմանափակի ռուսական պողպատի գնումները

Թուրքիան կսահմանափակի ռուսական պողպատի գնումները

Թուրքիան մաքսատուրքեր է սահմանում Ռուսաստանից ներկրվող պողպատե արտադրանքի համար։ Այսուհետ ռուսական պողպատը լրացուցիչ 6-9 տոկոսով կհարկվի՝ կախված արտադրողից: Այդ մասին ասվում է Թուրքիայի կառավարության որոշման մեջ:

Միջոցառումները մտցվել են 5 տարի ժամկետով և կապված են օտարերկրյա մատակարարների կողմից «անբարեխիղճ մրցակցության» և դեմպինգի հետ, որոնք վնասում են պողպատի տեղական արտադրությունը՝ բացատրել են Թուրքիայի կառավարությունից։ Անկարան նմանատիպ մաքսատուրքեր է սահմանել  Հնդկաստանից և Ճապոնիայից պողպատ արտադրողների համար: Չինական պողպատի համար մաքսատուրքերը սահմանվել են մինչև 43 տոկոս:

2023 թվականին Թուրքիան 3,1 միլիարդ դոլարի ռուսական պողպատ է գնել։ Ռուսական պողպատագործներն արդեն խնդիրներ են ունենում արտասահմանում իրացման հետ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին կիրառվող պատժամիջոցների պատճառով: Հունվար-օգոստոսին ռուսական ծովային նավահանգիստներով սև մետաղների արտահանումը նվազել է 15 տոկոսով՝ հասնելով 12,5 միլիոն տոննայի։ «Ռուսական երկաթուղիների» ցանցով արտահանման փոխադրումները նույնպես նվազել են 15 տոկոսով՝ մինչև 19,5 մլն տոննա՝ ասում է «Финам» ներդրումային ընկերության վերլուծաբան Ալեքսեյ Կալաչևը։

Առավել մեծ վնասներ են կրել Ռուսաստանի պողպատե խողովակների խոշորագույն արտադրող «Խողովակների մետալուրգիական ընկերության» (TMK) ձեռնարկությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում