ԳԳոհար Սարգսյան

Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել Հայկական ճարտարապետության փառատոնին մասնակցելու նպատակով:

Հոկտեմբերի 10-12-ն անցկացվող միջազգային ստուգատեսի շրջանակում կներկայացվի շուրջ 150 նախագիծ: Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Երևանի նոր գլխավոր հատակագծի հիմնական դրույթները, խոսել քաղաքաշինական այդ փաստաթղթի կարևորության ու հրատապության մասին:

Խորհրդի անդամներն էլ իրենց հերթին նշել են, որ Երևանում իրականացվող կառուցապատման որակը տարեցտարի բարելավվում է:

Ի դեպ, Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ է ընտրվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում