Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ընդունել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին: Օրակարգում եղել է Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը: Զելենսկին նշել է՝ այժմ առաջնահերթություն է իր երկրի դիրքերի և դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապնդումը:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մելոնիին Իտալիայում 2025 թվականի հուլիսին կայանալիք Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների համար:
«Շատ կարևոր է, որ իտալական բիզնեսը զգալիորեն ներկայացված է Ուկրաինայի վերակառուցման ծրագրերում», - շեշտել է նախագահը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Հռոմին՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար:
Մելոնին էլ ընդգծել է մարտի դաշտում ուկրաինական կողմի հզորացման կարևորությունը: Նրա խոսքով՝ դա հետագայում թույլ կտա Կիևին ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ Մոսկվայի հետ բանակցություններում:










