ՎՎահե Դավթյան

Ավտոմեքենան գլորվել է Քարաբերդ գյուղի ձորակը և բռնկվել

Ավտոմեքենան գլորվել է Քարաբերդ գյուղի ձորակը և բռնկվել

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 03:08-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի ձորում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քարաբերդ գյուղի սկզբնամասում Ford մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 40 մ գլորվել ձորակը և բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է 03։43-ին, մարվել՝ 03։56-ին։ Ավտոմեքենան այրվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում