ԼԼուսինե Մուրադյան

Կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման դեպքում պատասխանատվության արդարացի մոդել

Կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման դեպքում պատասխանատվության արդարացի մոդել

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր՝ տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառվող վնասի չափի։

Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք՝ 50000 դրամի չափով:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար կիրառվող պատասխանատվության արդարացի մոդել, որը կլինի ընկալելի հարկ վճարողի համար և միաժամանակ կապահովի պետության կողմից սահմանված` դասակարգիչների արտացոլման պահանջի կատարումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում