ԼԼուսինե Մուրադյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սահմանվել է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սահմանվել է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ

Գործադիրը սահմանել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման գործողությունների կատարման բացառություններ:

Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի տիրապետողներ կամ օգտագործողներ, հանրապետությունում դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ:

Այս առումով անհրաժեշտություն է առաջացել պետական իրավաչափ մոտեցմամբ, սոցիալական արդարության հիման վրա, պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ-ից բռնի տեղահանված, այդ տրանսպորտային միջոցները իրավաչափորեն փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա:

Միաժամանակ նախատեսվում է որոշմամբ սահմանված ժամկետում նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ շահառու հանդիսացող անձանց անվամբ ՀՀ-ում սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում շահառուներից չպահանջել փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում