ԼԼիլիթ Ասատրյան

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ընթացքում սոցիալական որ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ընթացքում սոցիալական որ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ

Հայաստանի պատմության թանգարանից հայտնում են, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ողջ ընթացքում սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ։

Անվճար այցելությունը տրամադրվում է․

  • մինչև 12 տարեկան երեխաներին,
  • երկկողմանի ծնողազուրկ երեխաներին,
  • ՀՀ և ԼՂՀ տարածքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին,
  • հաշմանդամություն ունեցող անձանց,
  • ժամկետային զինծառայողներին,
  • աղքատության համակարգում ընդգրկված նպաստառուներին,
  • բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին,
  • սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին (նախապես ներկայացված հայտի հիման վրա),
  • թանգարանների աշխատակիցներին,
  • զբոսավարների միության անդամներին,
  • լրագրողներին։

50% զեղչը տրամադրվում է․

  • 12 տարեկանից բարձր դպրոցականներին,
  • ուսանողներին,
  • ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներին,
  • փախստականներին։
Անվճար այցելությունից և զեղչից օգտվելու համար տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել թանգարանում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում