ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ օմբուդսմենը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պաշտոնյայի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն առնչվող խնդիրները

ՀՀ օմբուդսմենը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պաշտոնյայի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն առնչվող խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացմանը, սեռական և վերարտադրողական առողջությանը, գենդերային հավասարությանը, խտրականությանը, կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը վերաբերելի, ինչպես նաև մարզերում և գյուղական համայնքներում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։

 

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մի շարք ծրագրեր։

 

Ֆլորենս Բաուերը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ վերահաստատելով համատեղ ծրագրերի իրականացմանն աջակցելու իր պատրաստակամությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում