ԼԼուսինե Մուրադյան

Առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի, երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի, երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ը՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ե

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում