ՄՄարիամ Մխիթարյան

Թեոդոսիայի նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է 1047 բնակիչ

Թեոդոսիայի նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է 1047 բնակիչ

Ավելի քան 24 ժամ առաջ Թեոդոսիայի նավթային պահեստում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո բռնկված խոշոր հրդեհի պատճառով տարհանվել է 1047 մարդ, դեպքի վայրում շարունակվում է հրդեհի մարման աշխատանքը, հայտնել է քաղաքապետ Իգոր Տկաչենկոն։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն էլ կոչ է արել բնակիչներին պահպանել հանգստություն՝ գրելով, որ «գույքի կորստի փոխհատուցումները բոլորը կստանան ամբողջ ծավալով»։

«Ազատություն» ռադիոկայանը նշել է, որ Թեոդոսիա նավահանգստի նավթային պահեստի տարածքում 2022 թվականի աշնանից տեղակայված է ռուսական Панцирь-С1 հակաօդային պաշտպանության համակարգը, և եզրակացրել, որ այն չի կարողացել հետ մղել հարձակումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում