ՆՆորայր Շողիկյան

«Երևան դարձած իմ Էրեբունի» երգը՝ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ

«Երևան դարձած իմ Էրեբունի» երգը՝ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ

Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենանաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է համերգից հատված, որտեղ Պլասիդո Դոմինգոն և Ջուլիանա Գրիգորյանը կատարում են «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պլասիդո Դոմինգոյի համերգի ընթացքում  սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում