ՎՎարդուհի Հարությունյան

Կրեմլում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

«Հարաբերությունները դրական են զարգանում, մենք դա նշել ենք դեռ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Առևտրային շրջանառությունը կազմում է 4,3 մլրդ դոլար, մեր ուղղակի ներդրումներն Ադրբեջանի տնտեսության մեջ անցնում են 4 մլրդ դոլարը։ Շատ լավ, հետաքրքիր նախագծեր կան և՛ էներգետիկայի ոլորտում, և՛ ենթակառուցվածքային զարգացման ոլորտում, և դրանք բոլորը հեռանկարային են, դրանք բոլորն էլ իրական, կենդանի նախագծեր են՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ»,- հանդիպման սկզբում ասել է Պուտինը։

Ալիևն էլ նշել է, որ երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան նկատելի է: Նրա խոսքով՝ այդ հանդիպումը լավ առիթ է՝ ևս մեկ անգամ անդրադառնալու երկկողմ օրակարգի հարցերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում