ԼԼիլիթ Ասատրյան

Տեսչական մարմինը «Դոմուսի» Իսակովի հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել

Տեսչական մարմինը «Դոմուսի» Իսակովի հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել։ Այս մասին «Լուրեր»-ին տեղեկացրել է տեսչական մարմինը:

Տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատված 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված է այս տարվա 4-րդ եռամսյակում իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ ներառված են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ «Դոմուս» կահույքի ցանցի տարբեր հասցեներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր՝ ժամը 12:57-ին, ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտնել է, որ այս պահի տվյալներով բոլոր աշխատակիցները դուրս են եկել, տուժածներ չկան: Ըստ Նարեկ Սարգսյանի՝ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում