ԿԿարմեն Ղուկասյան

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Գազայում նոր գործողություն սկսելու մասին

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Գազայում նոր գործողություն սկսելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում՝ փախստականների Ջաբալիա ճամբարում, նոր գործողություն սկսելու մասին:

ՑԱՀԱԼ-ի տեղեկություններով՝ բնակավայրի շրջանում նկատվել են ահաբեկիչներ ու ահաբեկչական ենթակառուցվածքներ: 

Բանակի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ՀԱՄԱՍ շարժումը մտադիր է վերականգնել իր գործառնական հնարավորություններն այդ տեղանքում:  

«401-րդ և 460-րդ բրիգադային զորքերը հաջողությամբ շրջափակել են այդ շրջանն ու շարունակում են այնտեղ գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Զինվորականների տեղեկություններով՝ իսրայելական ռազմաօդային ուժերն արդեն ոչնչացրել են տասնյակ ռազմական թիրախներ, որոնց թվում եղել են զինապահեստներ, ահաբեկչական բջիջներ ու ստորգետնյա ենթակառուցվածքի օբյեկտներ: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը վերջին մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված են հասցրել Գազայի հատվածին:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում