ՎՎարդուհի Հարությունյան

Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե կլինի

Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե կլինի

Ղազախստանում կիրակի տեղի կունենա ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե: Դրա արդյունքից կախված կլինի՝ արդյոք Ղազախստանը կսկսի՞ զարգացնել միջուկային էներգետիկան, թե՞ էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ կփնտրի:

Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձանց նախապես ուղարկվել են SMS հաղորդագրություններ և հանրաքվեին մասնակցելու հրավերներ:

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարության պատվերով սեպտեմբերի 17-24-ը Ղազախստանի հասարակական զարգացման ինստիտուտի անցկացրած հեռախոսային հարցումը ցույց է տվել, որ հանրաքվեին մտադիր է մասնակցել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 64 տոկոսը: Հարցվածների ավելի քան 67 տոկոսը նշել է, որ «կողմ» է քվեարկելու ատոմակայանի կառուցմանը, գրեթե 23 տոկոսը՝ «դեմ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում