ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի

Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի

Տեղի է ունեցել ԷՄփոքս (Կապիկի ծաղիկ) հիվանդության տարածումը կանխարգելող միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Աշխարհում այս պահին տիրող վիճակագրությունը ներկայացնելուց հետո, նիստի մասնակիցներն անցել են մեր երկրում այս հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների քննարկմանը: Աշխատանքային խումբը ղեկավարող առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի։ Այնուհանդերձ, առողջապահության ոլորտի պատասխանատուները իրականացրել են հակազդման և պատրաստվածության բարձրացման մի շարք միջոցառումներ, այդ թվում ձեռք է բերել ախտորոշիչ թեստեր, իսկ բուժաշխատողներն իրազեկված են այս հիվանդության ախտանշանների ու բուժման մեթոդների մասին:

Քննարկվող հարցերից է եղել սահմանային անցակետերում երկիր մտնող ԷՄփոքս-ով հիվանդ քաղաքացիների հայտնաբերման համար վերահսկողության կիրառումը, որի անհրաժեշտությունն այս պահին դեռևս չկա։ Միչգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները շարունակական են լինելու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում