ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին: Այդ մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Նշվում է, որ դաշնակիցների ուժերը հարձակվել են Սանայի մի քանի օբյեկտի վրա և առնվազն չորս հարված հասցրել Հոդեյդայի արևմտյան մասում գտնվող Էլ Քութիբ շրջանին, որը Կարմիր ծովի ափին է:

Եմենի մայրաքաղաքում պայթյունների մասին հաղորդում է նաև Al Mayadeen հեռուստաալիքը: Հարձակման հետևանքների, հնարավոր զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում