ՎՎարդուհի Հարությունյան

Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ

Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ

Ռուս-ուկրաինական լարվածությունը պահպանվում է: Ռուսական կողմը հայտարարել է, որ ուկրաինական ուժերն անօդաչուներով թիրախավորել են Կուրսկի և Բելգորոդի մարզերը:

Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են: Ըստ գերատեսչության՝ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացրել և փորձել հետ մղել ուկրաինական հակագրոհները: Ռուսական կողմը նաև հայտնել է, որ հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և զինված ուժերի տեղակայման վայրերին:

Մարտեր են Խարկովի Վովչանսկ քաղաքի և այլ ուղղություններում: Ըստ գերատեսչության՝ առաջընթաց կա Դոնեցկում: Նշվում է, որ ռուսական վերահսկողության տակ է անցել Ուգլեդարը:

Միաժամանակ հայտնի է, որ Ռուսաստանի Պերմի երկրամասում և Վորոնեժի մարզում նավթաբազաներ են բռնկվել: ԶԼՄ-ների տվյալով՝ հրդեհը բռնկվել է անօդաչուների հարվածի հետևանքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում