Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի ֆուտբոլային տոնակատարությունը

Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի ֆուտբոլային տոնակատարությունը

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մարտի 28-ին ուժերն էին չափում ֆուտբոլի Խորհրդային Միության եւ Աշխարհի հավաքականները: Խորհրդանշական հանդիպումը առիթ էր շնորհավորելու հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյա հոբելյանը:

Երեւան էին ժամանել Խորեն Հովհաննիսյանի ընկերները, թիմակիցներն ու խորհրդային ֆուտբոլի կենդանի լեգենդները: Հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները այսօրվա պես հիշում են Բելանովին, Բուրյակին, Բիշովեցին, Գազաեւին ու Հայաստան ժամանած այլ հայտնի ֆուտբոլիստներին:

Աշխարհի ընտրանին ներկայացնում էին  աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Իվան Սամորանոն, Վենսան Կանդելան, Խրիստո Ստոյիչկովը, Պաուլո Ֆերեյրան, Ալդաիրն ու էլի հայտնի անուններ: Հանդիպումն ունեցավ խաղաղ ելք՝ 3-3: Այս պարագայում հաղթողը հայ ֆուտբոլասերն էր, ով սեփական աչքերով տեսավ 50-ը, նույնիսկ 60-ը բոլորած, բայց, այնուամենայնիվ, «Ոսկե գնդակի» դափնեկիրների, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների փայլուն խաղը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում