ՎՎարդուհի Հարությունյան

Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել

Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել

Մերձավոր Արևելքում զարգացումներին է անդրադարձել ԱՄՆ նախագահը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծությունից հետո Վաշինգտոնը կաջակցի՞ Իրանի նավթային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարվածին՝ Ջո Բայդենը պատասխանել է՝ այդ հարցը քննարկվում է:

Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական հնարավոր հարվածներին: Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել: Նախագահը հավելել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն:

Ջո Բայդենը նաև համոզմունք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմից խուսափել հնարավոր է, սակայն պետք է ավելի ակտիվ ջանքեր գործադրել: Հարցին՝ արդյոք նա ամերիկյան զորքեր կուղարկի Իսրայելին օգնելու համար, Սպիտակ տան ղեկավարը նշել է. «Մենք արդեն օգնել ենք Իսրայելին, պատրաստվում ենք պաշտպանել նրան»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում