ՄՄարո Թարվերդյան

Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են

Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Դատավոր Վահե Միսակյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են։

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նշել էր, որ դատավորը նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործը քննել է դատավարական ժամկետների խախտմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում