ԼԼիլիթ Ասատրյան

ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է հեռուստաընկերությունների ղեկավարներին՝ ոլորտի առկա խնդիրները քննարկելու նպատակով

ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է հեռուստաընկերությունների ղեկավարներին՝ ոլորտի առկա խնդիրները քննարկելու նպատակով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն ընդունել է մայրաքաղաքային, հանրապետական և մարզային ծածկույթ ապահովող հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի Ինդուստրիալ կոմիտեի (ԻԿ) ղեկավարներին և ներկայացուցիչներին:

Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա օրենսդրական, քաղաքական, անվտանգության, հանրային մուլտիպլեքսի և առնչվող այլ թեմաների հետ կապված իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների տեսանկյունից խոչընդոտում են ընկերությունների արդյունավետ գործունեությունն ու մրցակցությունը:

Քննարկվել են նաև պայմանագրերի վերանայման, հեռարձակման ծավալի և որակի, գնագոյացման և տեխնիկական հարցերով պայմանավորված խնդիրներ:

Նախարարի տեղակալ Մելիքսեթյանը լսել է հանդիպման ներկաների առաջարկություններն ու մտահոգությունները։ Քննարկվել են նաև փոխգործակցության զարգացման հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հնչեցված խնդիրներին լուծում տալու պատրաստակամության սկզբունքով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀՌՑ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը, տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և «Արմենիա TV», «Շանթ TV», «5-րդ ալիք TV», «Բուն TV», «Ֆորտունա TV», «Ցայգ TV», «Մեդիա TV» հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի ներկայացուցիչները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում