ԼԼուսինե Մուրադյան

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 66 տոկոսով. Ավինյան

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 66 տոկոսով. Ավինյան

Բարեփոխումները շարունակում ենք նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով մի շարք մանրամասներ:

 

«Մի շարք ուղղություններով գրանցված արդյունքներով պայմանավորված՝ ՀԱՊՀ-ի խորհուրդը հաստատել է դոցենտ, գիտությունների թեկնածուի, դոցենտի և գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը։

 

Արդյունքում դոցենտ, գիտությունների թեկնածուի տարակարգի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 374.400 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 561.600 ՀՀ դրամ, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 316.800 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 475.200 ՀՀ դրամ:
 

Վստահաբար կարող եմ արձանագրել, որ վերջին տարիների ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի մեծածավալ աշխատանքի արդյունքում պոլիտեխնիկը մեծ հաջողություններ է գրանցում»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում