ԳԳոհար Սարգսյան

Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով․ Սուրեն Պապիկյան

Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով․ Սուրեն Պապիկյան

Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։

«ԵՊՀ աշխատողների հիմնական աշխատավարձի բարձրացումը բուհի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված միջոցառումներից է՝ նպաստելու աշխատողների կենսամակարդակի բարձրացմանն ու բարելավելու աշխատանքային միջավայրը:

Տեղեկացնեմ, որ 2022 թվականից ի վեր ԵՊՀ-ում արդեն իսկ 3 անգամ 10 տոկոսով բարձրացել են պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, 2 անգամ էլ տասը տոկոսով՝ բոլոր աշխատակիցների հիմնական աշխատավարձերը։ Բացի դրանից՝ ուսումնաօժանդակ համակազմի աշխատավարձը վերապատրաստման և ատեստավորման արդյունքում աճել է մինչև 50 տոկոսով՝ նպաստելով ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հաղորդակցության ամրապնդմանն ու միջավայրի լավարկմանը։

Հատկանշական է նաև, որ ԵՊՀ-ում հաստատված կարգի համաձայն՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն առաջիկայում հնարավորություն կունենան կամավոր անցնելու ատեստավորում, որի արդյունքում նրանց աշխատավարձը կարող է բարձրանալ 20-40 տոկոսով։ Այս փոփոխությունները բազում ծրագրերի մի մասն են, որոնք ուղղված են աշխատանքի որակի բարելավմանն ու ԵՊՀ զարգացմանը»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում