ԼԼիլիթ Ասատրյան

Գայ գյուղի վերջնամասում բախվել են ավտոմեքենաներ. տուժածների վիճակը ծանր է

Գայ գյուղի վերջնամասում բախվել են ավտոմեքենաներ. տուժածների վիճակը ծանր է

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10:13-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 

Պարզվել է, որ բախվել են երկու VAZ մակնիշի ավտոմեքենա:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենաներից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում