ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը մտադիր է շարունակել հարձակումները Լիբանանի հարավում

Իսրայելը մտադիր է շարունակել հարձակումները Լիբանանի հարավում

Իսրայելական արշավանքները «Հըզբոլլահի» դեմ, որոնք սկսվել են գիշերվա ընթացքում, սահմանափակ են եղել՝ ասել է իսրայելական անվտանգության պաշտոնյան՝ հավելելով, որ խմբավորման զինյալների հետ ուղղակի բախումներ չեն եղել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասվում է, որ օդուժը և հրետանին, ցամաքային զորքերի աջակցությամբ, հարավային Լիբանանի սահմանային գյուղերում «Հըզբոլլահի» դեմ իրականացնում են «սահմանափակ, տեղայնացված և թիրախավորված ցամաքային հարձակումներ»:

Նրա խոսքով՝ Բեյրութում ավելի լայնածավալ գործողություն չի դիտարկվում, չնայած քաղաքը վերջին օրերին մեկ անգամ չէ, որ ռմբակոծվել է իսրայելական ավիացիայի կողմից։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողությունները Լիբանանում կշարունակվեն, և զինվորականները ձգտում են հնարավորինս շուտ ավարտել դրանք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում