Որևիցե մեկն իրավունք չունի ՀՀ նախագահին ու ՀՀ ԱԺ նախագահին ասել՝ «մի վախեցեք, չեմ խփի սրանց»։ Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդարադառնալով ԼՂ-ի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին Եռաբլուրում «զիբիլի վրայի կատու» ասելու միջադեպին:
«Ինքը դուրս եկավ մեր առաջ, անվտանգության աշխատակիցն ասաց՝ «խնդում եմ, մի կողմ գնացեք», ասաց՝ «մի վախեցեք, չեմ խփի սրանց»։ Ինձ հետաքրքիր է՝ այդ նույն Մետաքսյան Արցախում որևիցե նախագահի 1 կիլոմետր հեռավորությամբ, որ նման արտահայտություն աներ, իր հետ ի՞նչ էր լինելու։ Տեղը չեն բերում, թե որտեղ են գտնվում, տեղը չեն բերում՝ ում հետ են շփվում: Ես խոստանում եմ իրեն, իր շուրջը պտտվող մարդկանց, որ «հաստատ տեղը բերելու են»: Իրենք ՀՀ-ում գտնվում են որպես մեր հայրենակիցներ, ունեն բոլոր նույն իրավունքները, ունեն բոլոր նույն պարտավորությունները ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին նման կերպ դիմելն անթույլատրելի է»,- նշեց նա։










