ԼԼուսինե Մուրադյան

Լուսինե Բադալյանը՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք անելու մասին

Լուսինե Բադալյանը՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք անելու մասին

Եթե անընդհատ բոլորը խոսում են այն մասին, որ երկրում արդարադատությունը կաղում է, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր առջև դրված բոլոր խոստումները և խնդիրները չենք կարողացել իրականացնել, ապա, բնականաբար, դրա համար մենք պետք է պահանջենք պատասխանատվություն: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք անելու նախաձեռնությանը: 

«Ես պետք է լինեմ ժողովրդի ձայնը և ցանկացած խնդիր, որ քննարկվում է ժողովրդի մեջ, ցանկացած բողոք, որ քննարկվում է ժողովրդի մեջ, պիտի բարձրացնեմ այս լծակներով»,- ասաց նա և հավելեց, որ միակ ոլորտը արդարադատությունը չէ, որտեղ խնդիր կա:

Ըստ Լուսինե Բադալյանի՝ Գրիգոր Մինասյանը թիրախ չէ, անձնական խնդիր էլ չկա, սա բոլոր կուտակված խնդիրները լուծելու համար վերահսկողություն սահմանել է:

«Ուզում եմ, որ Կառավարության բոլոր անդամները, բոլոր նախարարները, բոլոր գերատեսչությունները, իրավապահ մարմինները շատ լավ իմանան, որ խորհրդարանական վերահսկողությունը և վերահսկողության շրջանակներում բոլոր գործիքները կիրառվում են, որպեսզի… այսինքն՝ որևէ բացթողում աչքից չի վրիպելու»,- ասաց նա:

Հարցին ի պատասխան՝ ստորագրահավաք նախաձեռնելու որոշումը համաձայնեցվե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Լուսինե Բադալյանն ասաց՝ չի համաձայնեցվել:

Հիշեցնենք, որ այսօր Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում