ԼԼուսինե Մուրադյան

Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ. ՔԿ

Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ. ՔԿ

2024 թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 46 հասցեի բակային հատվածում կայանված իրեն պատկանող Honda Kona մակնիշի և հարևանությամբ կայանված Opel և BMW մակնիշի ավտոմեքենաներն այրվում են:

 

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում վնասված ավտոմեքենաների սեփականատերերը տուժող են ճանաչվել և հարցաքննվել։

 

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայր հանդիսացող ավտոկայանատեղին և այրված ավտոմեքենաները, առգրավվել են դեպքի վայրի հարակից տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության։

 

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։

 

Ձեռնարկված ապացուցողական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 23-ամյա երիտասարդ է:

 

Վերջինս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ` հայտնելով, որ արարքը կատարել է սոցիալական ցանցում այլ անձանց հետ հաղորդակցությունից ստացած տպավորությունների ազդեցությամբ:

 

Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, երիտասարդն իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել է Honda Kona մակնիշի ավտոմեքենայի վրա և հրկիզել այն, որի հետևանքով այդտեղ կայանված այլ անձանց պատկանող Opel և BMW X6 մեքենաները նույնպես այրվել են՝ ավտոմեքենաների սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով։

 

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրկիզմանն այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ:

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում