ԼԼուսինե Մուրադյան

Արման Խոջոյանը «ԵԱՏՄ 10 տարիները» համաժողովի շրջանակում մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ» քննարկմանը

Արման Խոջոյանը «ԵԱՏՄ 10 տարիները» համաժողովի շրջանակում մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ» քննարկմանը

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը։ Համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024 թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում։

 

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից մարտահրավերներ և լուծումներ» պանելային քննարկմանը։

 

Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքների և լոգիստիկայի ներկա վիճակին, արտադրության և արտահանումների կազմակերպման գործում ագրոլոգիստիկ ենթակառուցվածքների դերին, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերին, ագրոարդյունաբերական համալիրի թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման առկա ներուժին առնչվող մի շարք հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում