ԳԳոհար Սարգսյան

Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան

Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու համար։

«2024 թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին՝ «Թվայնացումը ժամանակակից իրականության մեջ՝ չորս ազատություններն ապահովելու հրամայական» թեմայով»,- ասված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ նիստի ընթացքում ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական հարցեր։

Հատուկ ուշադրություն կհատկացվի ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսա-սակագնային, գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Քննարկվելու է նաև մինչև 2030թ. կառավարությունների միջև արդյունաբերական համագործակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում