ՀՀայկ Նավասարդյան

Փրկարարները մարել են դասասենյակում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են դասասենյակում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի դասասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի 1-ին հարկում գտնվող փայտագործության դասասենյակում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։24-ին։ Այրվել է կուտակած փայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել է 12 պատուհան (մոտ 6 քմ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում