ՎՎահե Դավթյան

Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ ճանապարհահատվածը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանն ու փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը Սյունիքի մարզում այցելել են Մ-2 միջպետական ճանապարհի՝ Կապանով անցնող հիմնանորոգվող հատված և ծանոթացել կատարված ու ընթացիկ աշխատանքներին։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն հիմնանորոգում է Կապան քաղաքով անցնող մոտ 9.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Աշխատանքային նախագծով նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում ու վերանորոգում։ Հիմնանորոգվող երթևեկելի մասը 94436․0 քմ է։ Իրականացվել է ամբողջ երկարությամբ՝ մոտ 9.5 կմ բարձր ծակոտկեն խոշորահատիկ ասֆալտբետոնե և խոշորահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կատարվում են նաև վերին շերտի տեղադրման աշխատանքներ։ 9.5 կմ-ից մոտ 8.5 կմ հատվածում վերին շերտի տեղադրումն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

Առաջիկայում ճանապարհը կգծանշվի թերմոպլաստով, ինչպես նաև կկահավորվի անվտանգության տարրերով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում