ԼԼուսինե Մուրադյան

Քննարկվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

Քննարկվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման և իրավակիրարկման հիմնախնդիրները» խորագրով աշխատաժողովին:

 

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, որի շրջանակում անդրադարձ է կատարվել կորպորատիվ կառավարմանը վերաբերող հիմնախնդիրներին:

 

Եփրեմ Կարապետյանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր շրջանակներում բիզնես բարեվարքության ուղղությամբ արդեն իրականացված և ձեռնարկվող քայլերը:

 

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել «NASDAQ OMX» Հայաստանի նորանշանակ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը և այլոք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում