ԼԼիլիթ Ասատրյան

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված միջոցառման նախարարական ընդունելությանը

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված միջոցառման նախարարական ընդունելությանը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը։

 

Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Զարգացման գլոբալ հարացույցի վերաբերյալ պանելային քննարկում, որին ելույթներով հանդես են եկել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն, Գայանայի արտաքին գործերի նախարար Հյու Հիլթոն Թոդը, DP World խմբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սուլթան Ահմեդ բեն Սուլեյեմը և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բորժե Բրենդեն:

 

Միջոցառման գլխավոր բանախոս, Reliance հիմնադրամի տնօրեն Իշա Ամբանիի հետ զրույցում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում